Infos zur Hochzeit
15:00
Պսակադրություն
17:30
Հրասանեկան խնջույք
23:00
After Party
Հարսանիքի ընթասակարգը՝
Պսակադրություն
Ժամը 15։00-ին Էջմիածնի Սբ. Հռիփսիմե եկեղեցում տեղի կունենա մեր պսակադրության արարողությունը, որը կտևի մոտ 30 րոպե։ Արարողությունից հետո միասին կշարժվենք դեպի Երևան՝ հարսանյաց սրահ։
Այն հյուրերի համար, ովքեր այդ օրը չեն լինելու անձնական մեքենայով, կազմակերպվելու են շաթլներ՝ Երևանից դեպի եկեղեցի և եկեղեցուց դեպի հարսանյաց սրահ։ Եթե ցանկանում ես օգտվել շաթլից, խնդրում ենք մասնակցությունը հաստատելիս նշել դրա մասին կամ կապ հաստատել մեզ հետ։
Հարսանեկան խնջույք
Հարսանեկան խնջույքն ու մեր քաղաքացիական ամուսնության պետական գրանցումը տեղի կունենան «Լանջ» ռեստորանի բացօթյա հատվածում՝ ժամը 17։30-ից սկսած։
Երեկոն կսկսենք հյուրերի դիմավորմամբ, որին կհաջորդի հայկական հարսանիքներին բնորոշ փոքրիկ ավանդական մասը։ Ժամը 18։00-ին կկայանա մեր ամուսնության պետական գրանցումը, որից հետո էլ կմեկնարկի հարսանեկան խնջույքը։
Խնջույքի ընթացքում քեզնից ակնկալում ենք բարձր տրամադրություն, ակտիվ մասնակցություն և, իհարկե, շատ ժպիտներ :)
After Party
Հարսանեկան խնջույքի ավարտից հետո՝ ժամը 23։00-ից սկսած, սիրով հրավիրում ենք քեզ միանալու մեր After Party-ին՝ «Լանջ»-ի փակօթյա սրահում։ Քեզ են սպասելու սառը խմիչքներ, ինտերնացիոնալ ռիթմեր և ակումբային մթնոլորտ։
Ուրախ կլինենք, եթե մեզ հետ տոնես նաև օրվա ավարտը և, ինչու ոչ, վայելես գիշերային Երևանը՝ քաղաքի ամենագեղեցիկ լողավազաններից մեկում։
Dress code
Որպեսզի մեր օրը լինի էլ ավելի գեղեցիկ և ներդաշնակ, հարսանեկան խնջույքի համար սահմանել ենք dress code՝ Black Tie Optional։
Այդ պատճառով խնդրում ենք տղամարդկանց ընտրել սմոքինգ կամ դասական կոստյում, իսկ կանանց՝ էլեգանտ երեկոյան զգեստ։ Դրես կոդին համապատասխան օրինակներ կարող ես գտնել կից նկարներում։
Խնդրում ենք խուսափել ջինսերից, պոլո շապիկներից, casual ոճի հագուստից, ինչպես նաև սպիտակ զգեստներից։







