Հաստատում
Որպեսզի կարողանանք լավագույնս կազմակերպել մեր հարսանիքը, խնդրում ենք քեզ, հարսանիքի մասին տեղեկություններին ծանոթանալուց հետո, ներքևի դաշտում լրացնել քո անուն-ազգանունը, ինչպես նաև քեզ ուղեկցող մյուս հյուրերի տվյալները (օրինակ՝ ընտանիքի անդամների)։
Կխնդրենք նաև նշել, թե հարսանիքի որ մասին կկարողանաս մասնակցել։ Եթե հարսանիքի հիմնական մասին ներկա գտնվելու հնարավորություն չունենաս, սիրով կսպասենք քեզ After Party-ին։
«Այլ նշումներ» դաշտում խնդրում ենք նշել, թե արդյոք այդ օրը շաթլի ծառայությունից օգտվելու կարիք կունենաս։
Սպասում ենք քո պատասխանին մինչև հուլիսի 20-ը։
Մեր վերջին խնդրանքը փոքրիկ բալիկ ունեցող հյուրերին․ քանի որ հարսանյաց սրահի տարածքում կան լողավազաններ, քո բալիկի ապահովության մասին մտածելով՝ խնդրում ենք, հնարավորության դեպքում, նրան այդ օրը թողնել որևէ այլ անձի խնամքի ներքո։ Եթե այդ հնարավորությունը բացակայում է, սիրով կսպասենք նաև նրան և խնդրում ենք հնարավորինս ուշադիր լինել նրա անվտանգության նկատմամբ։
Մեծ սիրով սպասում ենք բոլորիդ։