Մեր պատմությունը
Մեր պատմության սկիզբը․ հայ երիտասարդների ամենամյա համաժողով
2023 թվականի գարնանը՝ Գերմանիայում ապրող հայ երիտասարդների ամենամյա համաժողովի ընթացքում, մենք ծանոթացանք միմյանց հետ։ Մեկ տարի անց՝ նույն միջոցառման ավարտին, սկսվեց մեր միասին պատմությունը։
Բեռլինի և Դյուսելդորֆի ճանապարհներին
Մեր պատմության առաջին մեկուկես տարին անցել է միմյանցից մոտ 550 կմ հեռավորության վրա։ Չնայած ահռելի հեռավորությանը՝ գրեթե ամեն շաբաթ կարողացել ենք հանդիպել կա՛մ Բեռլինում, կա՛մ Դյուսելդորֆում, կա՛մ էլ այս երկու քաղաքների ճանապարհին՝ մեկ այլ վայրում։
Միասին ճանապարհորդելիս
Ի ուրախություն մեզ՝ մենք ունենք մի շարք ընդհանուր հոբբիներ, որոնցից մեկը ճանապարհորդելն է։ Դրա շնորհիվ եղել ենք արդեն Եվրոպայի ամենատարբեր անկյուններում և հավաքել բազմաթիվ ճամփորդական հիշողություններ։
Հայաստանում
Իհարկե մեզ կապող ամենամեծ օղակներից մեկը երկուսիս հայկական ծագումն է և, ըստ այդմ, Հայաստանը։ Այդ պատճառով էլ այս երկու տարիների ընթացքում հասցրել ենք ավելի քան տասը անգամ լինել Հայաստանում և ժամանակ անցկացնել մեզ համար ամենահարազատ միջավայրում։
Մեկ քայլ առաջ
2025 թվականի օգոստոսին դեպի Պրահա ճանապարհորդության ընթացքում Ռոբերտն ամուսնության առաջարկություն արեց Մարիին՝ իր կողմից պլանավորված ֆոտոշութի ժամանակ։
Նշանադրություն | 10.10.2025
Ամուսնությանը նախորդող ամենակարևոր քայլերից մեկը՝ մեր նշանադրությունը, կայացավ 10.10.2025 թվականին։





















































































































